Առողջապահության լրատու 3.2010
Հացահատիկի ուժը
Կյանքի հիմքը հացահատիկն է, բառի լայն իմաստով, սերմ, որի մեջ կյանք կա: Ընդ որում, ոչ թե «սովորական», այլ ջահել, հենց նոր սկսվող կյանք:
Սննդի մեջ օգտագործվող հացահատիկի ծիլերը (դրանք կարելի է ուտել հում վիճակում, ավելացնել բանջարեղենային աղցանների մեջ, որպես խավարտ օգտագործել) մաքրում են արյունը, բարձրացնում իմունիտետը, նպաստում նյութափոխանակության լավացմանը, լավացնում նյարդային և մարսողական համակարգերի աշխատանքը, բուժում ստամոքսի խոցը, բարձրացնում աշխատունակությունը, երիտասարդացնում օրգանիզմը:
Ծլած հացահատիկը օգտագործում են, երբ ծիլերը դեռ շատ փոքրիկ են, ընդամենը 2-4 մմ: Իսկ ինչու է հենց այդպիսի, դեռ «չկայացած» բույսը ուժի և առողջության աղբյուր համարվում: Հիմնականում, որովհետև հացահատիկի «ծանր» սննդարար նյութերն արդեն վերածվել են հեշտ յուրացվող ամինաթթուների, շաքարի, վիտամինների ու հանքային նյութերի խմբերի: Եվ «նորածին» բույսը դեռ չի հասցրել պաշարել մարդկանց համար ոչ օգտակար սննդարար արժեքները` ցելյուլոզա կամ էլ բուսական բջջանք: Իհարկե, յուրաքանչյուր բույսի սաղմը օգտակար նյութերի իր «հավաքածուն» ունի: Տարեկանն ու ցորենը, բացի սպիտակուցներից ու ածխաջրատներից հարուստ են նաև հանքային տարրերով` ֆոսֆոր, կալիում, կալցիում, մագնիում, ցինկ, երկաթ, մանգան, սելեն, վանադիում և այլն: Դրանք պարունակում են նաև B խմբի բոլոր հայտնի վիտամինները, բիոտին, E և F վիտամիններ:Այդ պատճառով էլ արյունաստեղծ, հակասկլերոտիկ, հակախոլեստերինային ազդեցություն ունեն, կարգավորում են անոթների, մազերի ու մաշկի վիճակը, դանդաղեցնում ծերացման գործընթացը:
Եթե որոշել եք ցորենը ծլեցնել, ուրեմն պետք է որակյալ հատիկներն ընտրեք: Իսկ հողի փոխարեն պարկի կտոր օգտագործեք. այն հնարավորություն է տալիս հատիկին շնչել: Հատիկը տնային պայմաններում աճեցնելը շատ դյուրին է: Հայտնի ամենալավ տեխնոլոգիան հացահատիկի «կենդանացումն» է: Ամբողջական հատիկն ընտրել, վնասվածները և չհասածները դեն նետել: Հետո մի քանի անգամ պետք է լվալ հոսող ջրի տակ և բարակ շերտով (2սմ-ից ոչ ավելի) տարածել կավե ամանի վրա: Իսկ հետո բույսը ջրել այնպես, որպեսզի վերին շերտը գրեթե չծածկվի: Այնուհետև պետք է հացահատիկը ծածկել թանզիֆով ու դնել լուսավոր ու տաք տեղ: 24-30 ժամ հետո հատիկները պետք է սպիտակ ծիլեր տան: Երբ դրանք դառնան մոտ 2-4 մմ, հացահատիկը նորից պետք է խնամքով լվանալ: Եվ դեղորայքը պատրաստ է: Հանձնարարվում է այն օգտագործել օրական 3-4 անգամ, 1-ական ճաշի գդալ, հենց այդպես, կամ էլ նախապես մանրացնել: Ծիլերը պետք է պահել սառնարանում, բայց 2-3 օրից ոչ ավելի, որովհետև դրանից հետո ծիլերի օգտակար հատկությունները ոչնչանում են:
Աճեցնել կարելի է ոչ միայն հացահատիկը, այլև ընդեղենը (լոբի, ոլոռ, ոսպ և այլն): 50-100 գ ընդեղենը լվալ սառը ջրով (դա օրական նորման է, բայց կարելի է նաև ավելի քչից սկսել): Ջրի երեսին բարձրացած հատիկները դեն նետել, դրանք չեն աճի: Մնացածը տարածել ապակե տափակ տարայի մեջ, մոտ 2 սմ հաստությամբ: Ծածկել թանզիֆով, վրան տաք ջուր լցնել և դնել տաք, մութ տեղ: Պարբերաբար թրջել թանզիֆը: Մեկ-երկու օր անց բույսը կսկսի ծլել ու ծիլերը մոտ 1-3 սմ-ի կհասնեն: Բայց սննդի մեջ կարելի է օգտագործել արդեն տերևիկներ ունեցող ծիլերը, ինչպես նաև, պարզապես ուռած հատիկները: Հավաքելուց հետո, որպեսզի տհաճ հոտը վերանա, հատիկները պետք է լվալ սկզբից տաք, հետո սառը ջրով:
15.04.2011 Կարդացեք նաև
Պատասխանեք հետևյալ երեք ոչ բարդ հարցերին: Ձեզ մոտ առաջին անգա՞մ է բարձրացել արյան զարկերակային ճնշումը (ԶՃ): Հիպերտոնիկ հիվանդության բուժման համար որևէ դեղպատրաստուկ ընդունու՞մ եք...
25.04.2011
Միջին տարիքում չափից ավելի ֆիզիկական ակտիվությունը բարձրացնում է օստեոարթրիտի ռիսկը, հատկապես ծնկի հատվածում, կարծում են Գերմանիայի և ԱՄՆ-ի օրթոպեդները...
24.04.2011
Մեր առողջության 60%-ը պայմանավորված է մեր կենսակերպով և միայն 10-20%` բժշկությամբ: Մանրէներով բնակեցված բերանի խոռոչը մարդու օրգանիզմի ամենախիտ հատվածն է...
24.04.2011
Ցուրտ եղանակին ձեռքերիս մաշկը սկսում է չորանալ, թեփոտվել ու ճաքճքել: Ձեռքերի համար նախատեսված ովորական քսուքներն էլ չեն օգնում: Ի՞նչ անել:
Է.Բալայան, ք. Երևան...
24.04.2011
Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները հետաքրքիր մեթոդ են առաջարկել նրանց, ովքեր ինսուլտից հետո կորցրել են խոսելու ունակությունը...
23.04.2011
Մաշկն առաջինն է արձագանքում օրգանիզմի տկարություններին: Դրա գույնով կարելի է կռահել առողջական վիճակի փոփոխությունները և նախօրոք սկսել կանխարգելումը...
23.04.2011
Օրգանիզմի պաշտպանական համակարգ` իմունիտետը, ուղեկցում է մեզ ամբողջ կյանքում: Առանց իմունային համակարգի նորմալ աշխատանքի հնարավոր չէ դիմակայել ոչ մի հիվանդության...
23.04.2011
Մեծ Բրիտանիայի և Նոր Զելանդիայիգիտնականները հետաքրքիր տվյալներ են ստացել քաղցկեղի զարգացման հաճախականության վերաբերյալ: Նախկինում կարծում էին թե իրենց սննդաբաժնից միսը բացառած մարդիկ ավելի...
23.04.2011
Վերջերս զարմանքով լսեցի, որ վիտամինները պետք է ընդունել որոշակի ժամերի: Դա ճի՞ շտ է:
Ռ.Խաչատրյան, ք.Երևան...
22.04.2011
Ամերիկացի գիտնականները տուբերկուլոզին հաղթելու նոր միջոց են հայտնաբերել: Եթե տուբերկուլոզի հարուցիչը մի փոքր մոդիֆիկացվի, ապա վտանգավոր մանրէն կսկսի ինքն իրեն թունավորել...
21.04.2011 Մոր և մանկան առողջության ոլորտի բարելավմանն ուղղված աշխատանքները շարունակելու նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, հիմք ընդունելով ՆՕՎԱ...
21.04.2011
Խոյ. նշանաբանն է` ես ապրում եմ, հովանավոր մոլորակը` Մարս: Կրակի տարերքի տաքարյուն ներկայացուցիչները հենց տարերքի համապատասխան էլ իրենց պահում են: Նրանք տղամարդկային Յան էներգակիրներ են...
20.04.2011
Ֆթիզիս (թոքախտ) հիվանդությունը նկարագրվել է դեռևս հին հունական բժշկության նշանավոր ներկայացուցիչ, մեծն Հիպոկրատը: Նա այն նկարագրել է որպես մահացու հիվանդություն...
20.04.2011
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYaWtelD' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ